Հայցադիմում ներկայացնելու կարգը

Բարև Ձեզ. Ես պետք է դիմեմ վարչական դատարան, կուզենայի հայցադիմումը ինքս կազմել և ներկայացնել դատարան: Խնդրում եմ ասեք, որ օրենքով է դա կարգավորվում և ես առձեռն պետք է դատարան տանեմ, թէ կարող եմ փոստով էլ ուղարկել, որովհետև ունեմ առողջական խնդիրներ...

Comments

  • Բարև Ձեզ հարգելի Կարինե. հայցադիմում ներկայացնելու կարգը կարգավորվում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի  72-74 հոդվածներով, այսինքն, Համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 72 հոդվածի` 1. Հայցադիմումը ձևակերպվում է գրավոր։

    2. Հայցադիմումը բովանդակում է`

    1) նշում այն մասին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան.

    2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), ներառյալ` հայցվոր ֆիզիկական անձի անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացրել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև պաշտոնը.

    3) պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ սույն օրենսգրքով սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջինիս անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը.

    4) հայցի էության հակիրճ նկարագրությունը.

    5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը.

    6) հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները.

    7) հայցվորի պահանջը.

    8) տեղեկություններ՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ.

    9) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են հայցին.

    10) հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը։

    3. Եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները։

    4. Հայցադիմումում կարող են ներառվել`

    1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները.

    2) հայցվորի և դատավարության մյուս մասնակիցների ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։

    5. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը։


     ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 75 հոդվածի համաձայն` Հայցադիմումը կարող եք   վարչական դատարան  ուղարկել նաև փոստով։

  • Շնորհակալություն
Sign In or Register to comment.