Տուգանք վճարելու ժամկետը երկարացնել



Բարև Ձեզ



Երեկ ստացել եմ Ճանապարհային
ոստիկանությունից ակտ: Տուգանքի չափը մեծ է: Ինչքա՞ն ժամանակ ունեմ այն վճարելու համար:
Կարո՞ղ եմ խնդրել այն մի քանի ամիս հետո վճարել:

Comments

  • Համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Խախտողի
    կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու
    օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ
    բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին
    ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

    Եթե
    սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով
    սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում
     կատարած անձին հանձնելու oրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում, անձը դիմում է ոստիկանություն
    տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է
    տարաժամկետված դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

    Այսինքն՝ Դուք կամ պետք է վարչական ակտը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում վճարեք տուգանքը, կամ ակտը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում դիմեք ՃՈ տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով: Ընդ որում, տուգանքը վճարումը տարաժամկետվում է ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով:


  • Շնորհակալ եմ:

    Իսկ կարո՞ղ եմ վճարումը տարաժամկետել ոչ թե 6 ամսով, այլ 3:

  • Այո, կարող եք: Օրենսգիրքը սահմանում է տարաժամկետման առավելագույն 6 ամսյա ժամկետ: Դուք եք Ձեր դիոմւմի մեջ նշում վճարման ժամկետը, որը չի կարող 6 ամսից ավելի լինել: Կամ կարող եք դիմումում նշել 6 ամիս, իսկ վճարումը կատարել այդ 6 ամսվա ընթացքում ցանկացած պահին:
Sign In or Register to comment.