Բացարկ

Բարև Ձեզ. Ես դիմել եմ ՀՀ Վարչական դատարանին և իմացել եմ, որ դատավորն ու պատասխանող կողմի ներկայացուցիչը սովորել են ՀՀ Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նույն կուրսում ու բացի նրանից, որ կուրսեցիներ են, նաև գտնվում են շատ մոտ հարաբերութունների մեջ, ինչը իմ մոտ կասկած է հարուցել, որ գործը արդեն կարող է լուծվել ի հօգուտ պատասխանողի: Այդ հիմքով ցանկանում եմ բացարկ հայտնել դատավորին: Խնդրում եմ ասել, թէ որ հոդվածով և ինչ կարգով պետք է բացարկ հայտնեմ: Կանխավ շնորհակալություն

Comments

  • Բարև Ձեզ հարգելի Վիկտորիա
    Դուք իրավունք ունեք ՀՀ Վարչական դատարանում բացարկ հայտնել դատավորին` ղեկավարվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 13 և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21,25,26 հոդվածներով:
    ՀՀ Քաղ. դատավարության օրենսգրքի 21 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` 
    1. Կողմերն իրավունք ունեն բացարկ հայտնել գործը քննող դատավորին` նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստերի եւ հանգամանքների հիման վրա:
    2. Բացարկը հայտնվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը:
    ՀՀ Քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 25-րդ  հոդվածի  1-ին,2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերի համաձայն`

     1.Ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է մինչեւ այդ հարցի լուծումը:

    2.Գործը միանձնյա քննող դատավորի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:

    5.Ինքնաբացարկ հայտնած կամ բացարկ հայտնած անձին իրավունք է տրվում արտահայտվել:

    6.Ինքնաբացարկի կամ բացարկի հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում, որում շարադրվում են ինքնաբացարկի կամ բացարկի ընդունման կամ մերժման հիմքերը:

    7.Դատարանի որոշումը հայտարարվում է անհապաղ եւ ենթակա չէ բողոքարկման:

    ՀՀ Քաղաքացիականդատավարության օրենսգրքի 26 հոդվածի համաձայն`

    1. Դատավորի կամ դատավորների հայտնած ինքնաբացարկը կամ նրանց հայտնած բացարկը բավարարվելու դեպքում գործը քննվում է նույն դատարանում, սակայն այլ կազմով:

    2. Եթե ինքնաբացարկների կամ բացարկների բավարարման արդյունքում առաջին ատյանի տվյալ դատարանում գործի քննության համար անհնարին է կազմավորել դատարանի նոր կազմ, գործը հանձնվում է առաջին ատյանի այլ դատարանի քննությանը:

Sign In or Register to comment.