Փորձաքննություն նշանակելը

Բարև Ձեզ, ես ՀՀ Վարչական դատարանում ցանկանում եմ միջնորդել շինարարատեխնիկական փորձաքննություն, խնդրում եմ ասեք, ով է կատարում փորձաքննությունը և որ օրենքով?


Comments

  • Բարև Ձեզ Դուք միջնորդության մեջ փորձաքննությունը պետք է հանձնարարեք Փորձաքննությունների ազգային բյուրո պետական ոչ առևտրային կազմակերպությանը կամ էլ ՀՀ Արդարադատության նախարարության փորձաքննությունների պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
    Միջնորդությունը պետք է գրեք գրավոր և ղեկավարվեք ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 37 հոդվածով համաձայն որի, 1. Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել, որը կարող է հանձնարարվել կա´մ մասնագիտացված փորձագիտական հաստատությանը, կա´մ փորձագետին։

    2. Դատարանի նշանակած փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին։

    3. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն դատարանին առաջադրելու հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որին դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։

    4. Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որով սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը։

    5. Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում նշում է դատարանի անվանումը, փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, գործի անվանումը, փորձագետին առաջադրվող հարցերը, փորձագետի անունը, ազգանունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, որին հանձնարարվում է փորձաքննության կատարումը, փորձագետին տրամադրված նյութերը (փաստաթղթերը), անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները։

    6. Դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։

    7. Դատավարության մասնակիցը կարող է միջնորդել դատարանին նշանակելու փորձաքննություն և այն հանձնարարելու իր կողմից ընտրված փորձագիտական հաստատությանը կամ փորձագետին՝ իր միջոցների հաշվին:

Sign In or Register to comment.