Համատիրությունը պետք է ինձ փոխհատուցի իմ կրած վնասները

Բարև Ձեզ , ես 3 տարի շարունամ չեմ վճարում  համատիրության վճարները , քանի որ ապրելով շենքի վերջին՝ 5-րդ հարկում , տանիքը գտնվում ՝ անմխիթար վիճակում  և տեղումների հետևանքով բնակարանիս վերանորոգումը էականորեն վնասվել է , հոսանները թրջվելու պատճառում գծերը պայթել են որոնք վերանորոգելու համար ծախսել եմ բավակին գումար ,որպեսղի վերականգնեմ բնակարանիս էլեկտրամատակարարումը ։ Ես բազմիցս համատիրությանը տեղեկեցրել եմ վերը նշածս խնդիրների մասին , պահանջելով որպեսզի հիմնովին նորոգեմ շենքի տանիքը , նշեմ որ տանիքից ջրերը իմ բնակարան լցվելու պատճառով ինձ պատճառվել է մոտ 300,000 դրամի նյութական վնաս ։ Քանի որ մինչեվ 2012թ մայիս ամիսը իմ կանոնավոր կատարած բոլոր վճարումները իր նպատակին չի ծառայում , ես նրանց տեղեկացրել եմ որ վճարումները այլևս չեմ կատարելու այնքան ժամանակ մինչև համապատասխան գումար հավաքվի տանիքը հիմնովի նորոգելու համար , քանի որ չեմ պատրաստվում բնակարանս նորից նորոգեմ ու տանիքի  բազմակի վնասվա տեղերի պատճառով վերանաորոգումը վնասվի։ Սակայն համատիրությունը 2016թ․ փետրվարին որոշել է և դիմել ՀՀ Վարչական դատարան իր ասելով իմ չվճարած 110,000 դրամի պահանջով , նշեմ նաև որ տանիքի վերանորոգման գումարը կազմում է մոտ 400,000 դրամ , իսկ համատիրության անգուծության հետևանքով իմ բնակարանին քանդված հատվածները նորից վերանորոգելու ծախսերը կազմում է մոտ 300,000 դրամ։ Այժմ համատիրությունը դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան իմ 102,000 դրամի չվճարված գումարի գանձման պահանջով ։ Խնդրում եմ Ձեզ ինչ գործողությունների հերթականնույամբ ես պետք է գործեմ , քանի որ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ վճարել այդ գումարը , այլ համատիրություն պետք է ինձ փոխհատուցի իմ կրած վնասները ։

Comments


  • Բարև Ձեզ հարգելի Վազգեն
    Նախ նշեմ, որ «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` համատիրությունը քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված և իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով uտեղծված շահույթ uտանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է, որը հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի (այuուհետ` շենք) բաժնային uեփականություն հանդիuացող գույքի կառավարման նպատակով։ Համատիրությունը դատարանում ՀՀ Քաղ. դատ. օր. 48 հոդվածի համաձայն պարտավոր է ապացուցել, թէ   ինչ հիմքով և ինչ հաշվարկներով են գոյացել պարտք գումարները, որովհետև Երևան քաղաքում,  յուրաքանչյուր շրջան ունի իր   հաստատված և  հաշվարկված գումարները` 1 քմ-ի համար , այսինքն, թէ, որքան պետք է վճարի քաղաքացին: Քանի որ արդեն Համատիրությունը դիմել է Ձեր դեմ դատական հայցով` 102,000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, ապա Դուք պարտադիր պետք է ներկայացնեք հակընդդեմ հայց` Ձեր կողմից կատարված վերանորոգման ծախսերը բռնագանձելու պահանջով: Հիմնավորելու համար դատարանում միջնորդեք նշանակել փորձաքննություն` Ձեր կողմից կատարված ծախսը գնահատելու համար...
  • Բարև Ձեզ , իսկ հակընդդեմ հայցը ինչպես գրեմ եվ ներկայացնեմ 
  • 1.Հակընդդեմ հայցադիմումը ներկայացվում է գրավոր:

    2. Հայցադիմումում պետք է նշվեն`

    1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.

    2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.

    3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.

    4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.

    5) հայցապահանջները հաստատող ապացույցները.

    6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.

    7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.

    8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

    Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:

    3. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից դրա համար լիազորված ներկայացուցիչը:

  • ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ 
Sign In or Register to comment.