Երրորդ անձի իրավունքների և պարտականությունների պարզաբանում

Բարև Ձեզ. ես ՀՀ Վարչական դատարանում քննվող գործի շրջանակներում ներգրավվել եմ որպես երրորդ անձ: Խնդրում եմ պարզաբանել իմ իրավունքներն ու պարտականությունները, թէ ինչպես պետք է հանդես գամ դատարանում:

Comments

  • ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն երրորդ անձինք են.

    1. Երրորդ
    անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց
    իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության
    արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար
    անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք
    դատական ակտը։

    2. Երրորդ
    անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։

    3. Եթե
    դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ
    մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին)
    ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։

    4. Երրորդ
    անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել մինչև դատաքննության ավարտը։

    5. Երրորդ
    անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին
    վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի
    տեսքով։

    6. Երրորդ
    անձի` դատավարության մեջ ներգրավելու դեպքում գործի վարույթը շարունակվում է, եթե
    երրորդ անձը միջնորդություն չի ներկայացնում դատաքննության նախապատրաստելու փուլից
    գործի վարույթը վերսկսելու մասին։

    7. Երրորդ
    անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր
    պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց)
    ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը
    ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և
    դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից։

    8. Վարչական
    դատարանը գործի քննության ընթացքում կարող է երրորդ անձին հանել դատավարության
    մասնակիցների կազմից, եթե նրան ներգրավելու հիմքերը վերացել են, կամ եթե դատարանը
    հանգում է այն համոզման, որ ընդհանրապես բացակայում էին սույն հոդվածի 1-ին մասով
    նրան որպես երրորդ անձ ներգրավելու հիմքերը (ոչ պատշաճ երրորդ անձ):

    9. Ոչ պատշաճ
    երրորդ անձին դատավարության մասնակիցների կազմից հանելու դեպքում գործի վարույթը
    շարունակվում է:

    10.
    Դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին վարչական դատարանը
    կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով:

     

  • ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` 
    Վարչական
    դատավարության մասնակիցներն են  

    1) կողմերը`
    հայցվորը և պատասխանողը.

    2) երրորդ
    անձինք։


    ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն`

    1. Կողմերն
    իրավունք ունեն`

    1)
    ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու
    քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.

    2) անելու
    ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ.

    3)
    ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.

    4) հարցեր
    տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և
    թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին.

    5) գործի
    քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց
    դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները.

    6) առարկելու
    դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ
    փաստարկների դեմ.

    7) սույն
    օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը.

    8) օգտվելու
    սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։

    2. Կողմերը
    կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ։

    3. Կողմերը
    պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն
    իրենց դատավարական պարտականությունները։























     

  • Շատ շնորհակալ եմ
Sign In or Register to comment.