քաղաքացիական գործո

Բարև Ձեզ  , դատարանը քաղաքացիական գործով համատիրության  հայցի ապահոման համար կալանք է դրել իմ ընտանիքի 4 անդամների դրամական և գույքային միջոցների վրա ։ Նշեմ որ հայցագինը 101,000 դրամ է , իսկ կալանքը դրվել է յուրաքանճյուրիս գույքի և դրամական միջոցների վրա ։ ԱՅդ 101,000 դրամը արդեն եղբորս բանկային հաշվից պահվել է կալանքի տակ , բայց բացի դրանից նրանք դեռ կալանքի տակ են պահում մյուս անդամների միջոցները ։ Ինչ կարող եմ ես անել , դատարանը իրավուն ք ունը 101,000 դրամի դիմաց կալանք դնել ամ,բողջ գուքի և ֆինանսկան միջոցների վրա ՞ 

Comments

  • Բարև Ձեզ հարգելի Վազգեն
    Համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի  1-ին մասի դատարանը որպես հայցի ապահովան միջոց պետք է արգելանք դնի  պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա` հայցագնի չափով: Քանի որ Ձեր կողմից մատնանշված գումարը փոքր էր 101,000 դրամ, դատարանը իրավունք չուներ 101,000 դրամի դիմաց կալանք դներ ամբողջ գուքի և Ձեր բոլոր ընտանիքի անդամների բանկային հաշիվների  վրա: Մի գուցե այդ հաշիվներից տան անդամները նաև աշխատավարձ են ստանում: Ես Ձեզ խորհուրդ կտամ դիմել դատարան` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100 և 101հոդվածներով` հայցի ապահովումը  վերացնելու պահանջով...
  • Հարգելի Վազգեն ճիշտ է ես չանտեսեցի Ձեր հարցը, որը ՀՀ քաղաքացիական դատավարությունից էր և պատասխանեցի, բայց սույն կայքը նախատեսված է միայն ՀՀ Վարչական դատավարությունից և ՀՀ Վարչարարության հիմունքները և վարչական վարույթից հարցեր ունենալու դեպքում: 
Sign In or Register to comment.