Վիկտորիա Գրիգորյան

Բարև Ձեզ. հայրս` Մարտուն Գրիգորյանը 12.02.2016թ. հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարանին, և մեկ ամիս անց մահացել է:Խնդրում եմ ասեք հայցը էլ չի քննարկվելու դատարանում, կամ ես ինչ պետք է անեմ?

Comments

  • Բարև Ձեզ հարգելի Վիկտորիա.
    ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի վարույթը կասեցվում է եթե դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն: Այսինքն, Դուք պետք է Ձեր հոր մահից հետո վեցամսյա ընթացքում դիմեք նոտարական գրասենյակ ընդունեք ժառանգությունը, այնուհետև, 2016թ. օգոստոսին, որպես իրավահաջորդ կդիմեք ՀՀ Վարչական դատարան կասեցումը վերացնելու միջնորդությամբ և Ձեր հոր անունից` որպես իրավահաջորդ, կշարունակեք դատավարությունը:
  • Շատ շնորհակալ եմ
Sign In or Register to comment.