ինչպես կարող եմ ՃՈ-ից բարոյական և ֆինանսական փոխհատուցում պահանջել

Բարև Ձեզ
Նախ շնորհակալ եմ այսպիսի հնարավորություն ստեղծելու համար:
Հարցս
1.
Ճանապարհային ոստիկանության վարչական տուգանք նշանակելու մասին որոշումը
բողոքարկել եմ վարչական դատարանում: Դատարանը որոշում է կայացրել չեղյալ
հայտարարել ՃՈ-ի որոշումը: Այն անփոփոխ է թողել նաև Վերաքննիչ դատարանը:
Հարց՝
ինչպես կարող եմ 1 տարի ձգված այս քաշքշուկի համար ճանապարհային
ոստիկանությունից բարոյական և ֆինանսական փոխհատուցում պահանջել:
2.
Նամակով դիմել եմ ՀՀ Ոստիկանապետին, մեղավորներին կարգապահական կամ այլ
տույժի ենթարկելու համար, սակայն նամակս ուղարկվել է նորից Ճանապարհային
ոստիկանություն քննարկման, որոնք էլ հրաժարվել են որևէ տույժի ենթարկել
իրենց աշխատակիցներին, ասելով, որ անտեղի վարչական տուգանքի ենթարկելը որևէ
կարգապահական տույժ կիրառելու հիմք չի: Ինչպես վարվեմ ես:
Կանխավ շնորհակալություն

Comments

  • Նման դեպքերում բարոյական փոխհատուցում նախատեսված չէ: Դուք կարող էիք որպես դատական ծախս ներկայացնել փաստաբանի վճարը, եթե իհարկե գործին մասնակցել եք ներկայացուցչի միջոցով:
    Ոչ նյութական վնասի հատուցում հնարավոր կլիներ, եթե ոչ իրավաչափ ակտով արատավորվել է պատիվը կամ արժանապատվությունը: Սակայն, ՃՈ ակտի դեպքում ռեալ չէ:

    Ոչ իրավաչափ ակտ ընդւնելն ինքնին չի առաջացնում կարգապահական պատասխանատվություն: Առավել ևս, որ լինում են դեպքեր, երբ դատարանը իրավական ակտին տալիս է նոր մեկնաբանություն, որը մինչ այդ այլ կերպ է կիրառվել ՃՈ կողմից: 
  • Շնորհակալություն
Sign In or Register to comment.