Գործի վարույթը կարճվել է

Բարև Ձեզ
Ես ՀՀ Վարչական դատարանում ունեի հայցադիմում , սակայն, ՀՀ-ից բացակայելու պատճառով  ես հրաժարվել էի իմ հայցից: Ես  նորից ուզում եմ դիմել դատարան, խնդրում եմ ասեք, ես  կարող եմ  նորից նույն պահանջով և նույն կողմի դեմ դիմել դատարան?

Comments

  • Բարև Ձեզ
    Եթե Դուք հայցից հրաժարվել եք դատաքննության նախապատրաստական փուլում, նորից կարող եք նույն հայցով դիմել դատարան, համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 97հոդվածի 2-րդ մասի`այսինքն,  գործի վարույթը կարճելու դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաստական փուլում:  
  • Շնորհակալություն

Sign In or Register to comment.