Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

  1. Բարև Ձեզ, ես 28.06.2016թ. ես ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանից ստացել եմ որոշում և այն ցանկանում եմ բղոքարկել, խնդրում եմ ասեք, որքան ժամանակ ունեմ ես, և պարտադիր է, որպեսզի իմ բողոքը բերի փաստաբանը?

Comments

  • Բարև Ձեզ հարգելի Աննա. ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 156 հոդվածի համաձայն`

     

    1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։

    2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։

    3. Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու` սկսած այն օրվանից` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին։

    4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վճռաբեկ բողոք չի կարող բերվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։

    5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո բերված վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է։

    Այսինքն` եթե Դուք որոշումը ստացել եք 28.06.2016թ ապա ժամանակ ունեք որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկել մեկ ամսվա ընթացքում, մինչև  28.07.2016թ ժամը 18:00-ն:

    Իսկ ֆիզիկական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով:

Sign In or Register to comment.